Քաղաքական

12.06.2015 13:15


Ռոբերտ Նազարյանին դուր չեն եկել Բիբինի մեղադրանքները. «Ստո՛ւմ է»

Ռոբերտ Նազարյանին դուր չեն եկել Բիբինի մեղադրանքները. «Ստո՛ւմ է»

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին դուր չեն եկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի մեղադրանքները՝ ուղղված ՀՀ իշխանություններին։

Այսօր՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ, Ռ. Նազարյանը բողոքել է, որ Բիբինը չի խոսել ՀԷՑ–ի աշխատանքում առկա թերացումների, սխալների, վատ մենեջմենթի մասին, ինչը, ըստ նրա, հանգեցրել է պարտքերի կուտակման։

Նազարյանը նաև նշել է, որ ՀԷՑ-ն ավելի մեծ աշխատավարձ է վճարել, քան նախատեսված է, բայց երբ ՀԾԿՀ–ն պահանջել է հրապարակել աշխատավարձերի չափը, մերժում է ստացել՝ պատճառաբանությամբ, որ դա հակասում է Սահմանադրությանը, և ֆինանսական գաղտնիք է։

Ինչ վերաբերում է Բիբինի արատահայտությանը, որ իրենք առկա խնդիրների մասին բազմիցս տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը և ՀԾԿՀ–ին, բայց վերջինների կողմից որևէ քայլ չի իրականացվել, Ռ. Նազարյանը բավականին կոշտ է արձագանքել.

–Ստո՛ւմ է պարոն Բիբինը։

Իր ելույթում Նազարյանը նաև հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրանա 6,93 դրամով:

Նշենք, որ Եվգենի Բիբինն այս լսումներին չի ներկայացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը