Բակում խաղացող երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 12-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ։
2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 20:00-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի կանգ կենսաբանական մահով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս, 2003թ. ծնված Լիլիթը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի 2Ա շենքի բակում խաղալիս երեխայի վրա ընկել է բակային տարածքում տեղադրված ճոճանակը, որի հետևանքով նա ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:
Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 11-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մանկահասակների համար նախատեսված՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ երեխայի մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հարցաքննվել են վկաներ, նրանց թվում՝ այն անձինք, ովքեր առաջինն են նկատել ընկած երեխային, և փորձել օգնություն ցուցաբերել նրան։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Մալաթիայի բաժնին:
Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին