«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել բակային տարածքում ստացած վնասվածքներից երեխայի մահանալու դեպքի առթիվ:
Դեպքի վայրում ներկա գտնված մարդկանց վկայություններով՝ իրենք հանկարծ բակի կողմից լսել են աղմուկի ձայն, և տեսել, որ բակում գտնվող երկաթյա ճոճանակն ընկած է ասֆալտին, իսկ վերևի երկաթյա ձողն ընկած է երեխայի գլխին:
Այնուհետև բարձրացրել են մետաղյա ճոճանակը և տեսնելով, որ երեխան չի արձագանքում իրենց ձայներին՝ երեխային իրենց միջոցներով տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Դրանից մոտ 40 րոպե անց երեխան մահացել է:
Ճոճանակի երկաթյա ձողն ընկել է երեխայի գլխին