Աշխարհ

12.06.2015 18:37


Ռուս երիտասարդն ուղեվարձի չիպը մտցրել է ձեռքի մաշկի տակ (տեսանյութ)

Ռուս երիտասարդն ուղեվարձի չիպը մտցրել է ձեռքի մաշկի տակ (տեսանյութ)

Ուշագրավ տեսանյութ է հայտնվել համացանցում, որում պատկերվում է՝ ինչպես է տղամարդը մաշկի տակ NFC-չիփ տեղադրում:

Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, նմանատիպ անսովոր քայլի է դիմել Վլադ անունով երիտասարդ ինժեները Մոսկվայից: Սկզբում նա լուծել է մշտական տոմսն ացետոնի մեջ և դուրս բերել NFC-չիփը, որը պատել է բիոհամատեղելի սիլիկոնով: Դրանից հետո վիրահատության միջոցով չիպը տեղադրել են մաշկի տակ:

Այժմ Վլադը կարող է վճարել ուղեվարձն առանց տոմսի։ Սակայն տղամարդը որոշել է կանգ չառնել և մյուս ձեռքի մեջ էլ տեղադրել բանկային քարտը:

Նշվում է, որ տեսանյութը տեղադրվել է «Տրոյկա» առցանց խանութի կայքում, որտեղ և աշխատում է Վլադը։

Խանութի տնօրինությունը նկատել է, որ եթե առաջ Վլադը շատ անգամ ուշանում էր մշտական տոմսը տանը մոռանալու պատճառով, ապա այժմ խնդիրը լուծված է, և Վլադը ոչ միայն կարողանում է առանց որևէ խնդրի վճարել ուղեվարձը, այլ նաև մուտք գործել խանութի գրասենյակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը