Զանգահարելու պատրվակով վերցրել է բջջային հեռախոսը և հեռացել
Հունիսի 10-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թումոյի» այգում վերցրել են 1998 թ. ծնված Կարեն Մ.-ի հեռախոսը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ին, Երևանի «Թումոյի» անվան զբոսայգում ոմն Գարիկ, չարաշահելով վստահությունը, զանգահարելու պատրվակով Կարեն Մ.-ից վերցրել է բջջային հեռախոսը և հեռացել` պատճառելով 80.000 դրամի վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Գարիկը 1997 թ. ծնված Գարիկ Ղ.-ն է, որը ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն:
Զանգահարելու պատրվակով վերցրել է բջջային հեռախոսը և հեռացել
Հունիսի 10-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թումոյի» այգում վերցրել են 1998 թ. ծնված Կարեն Մ.-ի հեռախոսը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ին, Երևանի «Թումոյի» անվան զբոսայգում ոմն Գարիկ, չարաշահելով վստահությունը, զանգահարելու պատրվակով Կարեն Մ.-ից վերցրել է բջջային հեռախոսը և հեռացել` պատճառելով 80.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Գարիկը 1997 թ. ծնված Գարիկ Ղ.-ն է, որը ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն: