Լրահոս

12.06.2015 10:02


Ադրբեջանի իշխանությունները մերժել են հավատարմագրել աշխարհի հեղինակավոր պարբերականների թղթակիցներին

Ադրբեջանի իշխանությունները մերժել են հավատարմագրել աշխարհի հեղինակավոր պարբերականների թղթակիցներին

Եվրոպական խաղերի մեկնարկի նախօրեին Ադրբեջանի իշխանությունները մերժել են մարզական միջոցառումները լուսաբանելու համար հավատարմագրել բրիտանական «Guardian» թերթի մարզական լրագրող Օուեն Գիբսոնին:

«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «contact.az»-ի փոխանցմամբ՝ դեռևս հունվարին հավատարմագրման հայտ ուղարկած Գիբսոնին երեկվա դրությամբ դեռ չեն հավատարմագրել: Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովն ասել է, որ հավատարմագրման դիմումները մերժվել են «տարբեր պատճառներով»։

Բրիտանական թերթը Գիբսոնին մերժելը պատճառաբանում է անցյալ տարվա դեկտեմբերին նրա՝ Բաքու կատարած այցով: Այդ ժամանակ թղթակիցը նյութ էր պատրաստել Եվրոպական խաղերի նախապատրաստության մասին և հանդիպել էր ռեժիմին քննադատողների հետ, որոնց թվում էր եղել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Հադիջա Իսմայիլովան, որը հայտնի է Ադրբեջանում կոռուպցիոն հետաքննություններ անցկացնելու նյութերով:

Ավելի վաղ մերժվել է նաև գերմանական «ARD» հեռուստաընկերության թղթակից Ֆլորիան Բաուերը, որը հայտնի է մարզաշխարհում տարբեր սկանդալների բացահայտմամբ:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը