Դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կատալոնիայի անկախության հանրաքվեն
Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է ճանաչել 2014–ի նոյեմբերի 9–ին տեղական իշխանությունների ջանքերով անցկացված անկախության հանրաքվեն։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «The Spain Report»–ին հղումով։
Դատարանի որոշմամբ՝ Իսպանիայի տարածաշրջանային իշխանություններն իրավունք չունեն հանրաքվեներ անցկացնել, որոնց արդյունքները կանդրադառնան երկրի ողջ բնակչության վրա:
«Դա Կատալոնիայի իշխանությունների քմահաճույքը չէր, այլ ժողովրդավարական կամարտահայտում»,-ասել է Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասը։

7or.am