Հունիսի 11-ին՝ ժամը 17.21-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան–Հանքավան հատվածում (4-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել է Մարմարիկ գետը, ինչից վարորդ Գ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները օժանդակ ավտոմեքենայի օգնությամբ գետից դուրս են բերել «Վենտո» մակնիշի 19UE760 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Գ. Հ.):
Ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը