Ամերիկուհին 6–ամյա տղայի հետ կռիվ է սարքել սուպերմարկետում (տեսանյութ)
«fapnews.ru»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգի «Walmart» սուպերմարկետում մի քանի բառ իրար ասելուց հետո երկու կանայք սկսել են դաժանորեն ծեծել իրար: Ուշագրավն այն է, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկին օգնել է նրա 6-ամյա որդին, ով մոր հետ կռվողի գլխին շամպուններ և լվացող այլ նյութեր է նետել, և բռունցքներով հարվածել կնոջը:
Տեսանյութում լսվում է՝ ինչպես է մայրը ոգևորում երեխային՝ հարվածներ հասցնելու կնոջը: Տեսանյութն ընդհատվում է այն բանից հետո, երբ ծեծկռտուքին մասնակցող կինը վեր է կենում և քայլում տեսանյութը նկարահանողի ուղղությամբ:
Հայտնում են, որ ոչ մեկի դեմ մեղադրանքներ դեռ չեն առաջադրվել, սակայն համապատասխան մարմիններին լրջորեն անհանգստացրել է այն փաստը, որ տեղի ունեցածին մասնակցել է նաև փոքր երեխան: Իրավապահ մարմինները մտադիր են դիմել խնամակալության մարմիններին, քանի որ կասկածներ կան, որ երեխան անբարենպաստ պայմաններում է մեծանում:

7or.am