Լրահոս

11.06.2015 17:22


ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողները՝ ԱԳՆ–ում

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողները՝ ԱԳՆ–ում

Հունիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի մասին` նախարար Նալբանդյանն ասաց, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին։

Այս խորագրի վերջին նյութերը