Աշխարհ

11.06.2015 20:20


Ուժեղ ֆունտի պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչներին կոչ են արել այցելել ՌԴ և Թուրքիա

Ուժեղ ֆունտի պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչներին կոչ են արել այցելել ՌԴ և Թուրքիա

Ուժեղ ֆունտի պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչներին կոչ են արել այցելել Ռուսաստան և Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, վերջին 2 տարվա ընթացքում ֆունտը զգալիորեն ուժեղացրել է իր դիրքերը մի շարք արժույթների նկատմամբ:

Այսպես, օրինակ, բրիտանական ֆունտը ռուսական ռուբլու նկատմամբ ուժեղացել է մոտ 50%-ով, ինչը դեպի Ռուսաստան ճանապարհորդությունն ավելի գրավիչ է դարձնում: Աղբյուրը, սակայն, նշում է, որ ամառային արձակուրդը Ռուսաստանում ոչ բոլորի համար է:

Այնպես որ, խորհուրդ է տրվում այցելել Թուրքիա, որտեղ թուրքական լիրան մոտ 16 %-ով զիջել է բրիտանական ֆունտին: Բուլղարական լևի նկատմամբ ֆունտն ուժեղացել է 11,7%-ով, իսկ չեխական կրոնայի նկատմամբ՝ 11,5%-ով: Ըստ աղբյուրի՝ ավելի զով կլիմայի սիրահարները կարող են իրենց հանգիստը կազմակերպել Նորվեգիայում, Շվեդիայում և Դանիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը