Աշխարհ

11.06.2015 18:38


Անքնությունից հոգնած ճապոնացիներին 6 մլն դոլար կվճարեն

Անքնությունից հոգնած ճապոնացիներին 6 մլն դոլար կվճարեն

Ճապոնիայի դատարանը կառավարությանը պարտադրել է 754 մլն իեն վճարել (6,1 մլն դոլար) ամերիկյան Ֆութեմմա ավիաբազայի մոտ ապրող Օկինավա պրեֆեկտուրայի բնակիչներին։ «The South China Morning Post»–ի փոխանցմամբ՝ փոխհատուցում կստանա մոտ 2,2 հազ ճապոնացի։

Վերջինները հայց են ներկայացրել, որում նշել են, որ ուժեղ աղմուկից ավիաբազայի հարևանությամբ ապրողները տառապում են սթրեսից ու անքնությունից։ Բացի այդ, նրանք վախենում են ավիավթարներից։

«Երբ ես լսում եմ ուղղաթիռի շարժիչի գվվոցը, հիշում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմը»,–ասել է տեղաբնակներից մեկը՝ Սոգի Գինահան։

Նշվում է, որ ներկայումս Տոկիոն և Վաշինգտոնը քննարկում են ավիաբազան Օկինավա կղզու ավելի սակավաբնակ վայր տեղափոխելու հարցը։ Սակայն դրան դեմ է պրեֆեկտուրայի նահանգապետը։

2010–ին Ֆուկուոնա պրեֆեկտուրայի Գերագույն դատարանը պարտավորեցրել էր կառավարությանը 369 մլն իեն վճարել ավիաբազայի հարևանությունից բողոքող տեղաբնակներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը