Աշխարհ

11.06.2015 19:15


ԵԽ–ն կարող է պահանջել, որ Բլաթթերը ժամանակից շուտ լքի պաշտոնը

ԵԽ–ն կարող է պահանջել, որ Բլաթթերը ժամանակից շուտ լքի պաշտոնը

«ՖԻՖԱ»-ի նախագահ Յոզեֆ Բլաթթերը կարող է լքել իր պաշտոնը նախատեսված ժամկետից շուտ՝ կապված մայիսի 27-ին Ցյուրիխում տեղի ունեցած «ՖԻՖԱ»-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 11-ին Ստրասբուրգում կայանալիք ԵԽ նիստի ընթացքում հաստատման է ներկայացվելու «ՖԻՖԱ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բանաձևը:

«Բանաձևի նախագիծը, որը ստորագրել են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական խմբակցությունները, կոչ է անում լայնածավալ կերպով հետաքննել Քաթարի և Ռուսաստանի դիմումները՝ հյուրընկալելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությունները։ ԵԽ–ին նաև կոչ է արվում տարածել փողերի լվացման դեմ պայքարին ուղղված եվրոպական օրենսդրությունը սպորտի ոլորտում», – հայտնել է լիբերալ–դեմոկրատների խմբակցության ներկայացուցիչը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը