Տնտեսական

11.06.2015 14:55


ՀԲ-ն նվազեցրել է Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը

ՀԲ-ն նվազեցրել է Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը 2015թ. Հայաստանում կանխատեսում է 0.8% տնտեսական աճ՝ հունվարյան 3.3% աճի կանխատեսման փոխարեն:

Ինչպես հայտնում է civilnet.am–ը, այս մասին նշված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ: Եվրոպա և Կենտրոնական Ասիա» (Global Economic Prospects: Europe and Central Asia) զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 10-ին:

ՀԲ-ն Հայաստանում 2016թ. կանխատեսում է 2.7%, իսկ 2017թ.՝ 3.0% աճ:

Ադրբեջանում, ըստ ՀԲ-ի կանխատեսման, 2015թ. աճը կկազմի 1.5%, 2016թ.՝ 2.6%, իսկ 2017թ.՝ 2.7%: Վրաստանում 2015թ. կանխատեսվում է 2.0%, 2016թ. 3.0%, 2017թ.՝ 5.0% աճ:

Զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ 2013թ. գրանցվել էր 3.7% աճ, իսկ 2014թ.՝ 2.4%, աճի տեմպը կշարունակի դանդաղել, ինչը պայմանավորված է նավթի գների անկմամբ, աշխարհաքաղաքական լարվածությամբ և դրանից բխող դրսևորումներով, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ 2015թ. ակնկալվում է 2.7% տնտեսական անկում:

ՀԲ մասնագետները տարածաշրջանի տնտեսական աճի համար գլխավոր ռիսկեր են համարում նավթի գների հետագա անկումը, աշխարհաքաղաքական լարվածության մեծացումը և ֆինանսական պայմանների կտրուկ խստացումը:

Մանրամասները՝ civilnet.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը