Նիքի Մինաժի հազար կիսամերկ պատկեր է հայտնվել Հելսինկիի տաճարի աստիճաններին (լուսանկար)
Ֆիննական մայրաքաղաքի բնակիչներն առավոտյան սարսափահար են եղել՝ հելսինկյան Մայր տաճարի աստիճաններին երգչուհի Նիքի Մինաժի՝իրական մեծությամբ մոտ հազար ստվարաթղթե կիսամերկ պատկերները տեսնելով։
«Fader»–ի փոխանցմամբ՝ դա ո՛չ քաղաքական ակցիա էր, ո՛չ արվեստի դրսևորում։
Սկզբում լրագրողները կատարվածը վերագրել են երգչուհու խելագար երկրպագուներից մեկին, սակայն ավելի ուշ պարզվել է՝ ստվարաթղթե գրոհը պարզապես գովազդային արշավ է. Մինաժը հուլիսի 3–4–ին մասնակցելու է ֆիննական «Summer Up» փառատոնին։
Ստվարաթղթե յուրաքանչյուր պատկերի սոսնձված է եղել փոփ երաժշտության տոնի անվճար մեկ տոմս։ «Summer Up»–ի ներկայացուցիչների խոսքերով՝ նման խիզախ փիար ակցիայով իրենք ցանկացել են դրական գույներով ներկայացնել փառատոնը։
Թե ինչպես են վերաբերվել ստվարաթղթե գրոհին տեղական եկեղեցու ներկայացուցիչները, չի նշվում։
Նիքի Մինաժի հազար կիսամերկ պատկեր է հայտնվել Հելսինկիի տաճարի աստիճաններին (լուսանկար)
Ֆիննական մայրաքաղաքի բնակիչներն առավոտյան սարսափահար են եղել՝ հելսինկյան Մայր տաճարի աստիճաններին երգչուհի Նիքի Մինաժի՝ իրական մեծությամբ մոտ հազար ստվարաթղթե կիսամերկ պատկերները տեսնելով։

7or.am