Հունիսի 10-ին՝ ժամը 19.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Արսեն Մ.-ն բուժաշխատողներին հայտնել է, որ «Երևան» կինոթատրոնի մոտ վայր է ընկել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Մարտին Բ.-ն: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը՝ ժամը 23.00-ին, Մարտին Բ.-ն ներկայացել է բաժին և հայտնել, որ հունիսի 10-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մ. Մկրտչյան փողոցում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արսեն Մ.-ին: Կատարվում է հետաքննություն:
Վիճաբանության ժամանակ դանակահարել է
Հունիսի 10-ին՝ ժամը 19.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Արսեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Արսեն Մ.-ն բուժաշխատողներին հայտնել է, որ «Երևան» կինոթատրոնի մոտ վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Մարտին Բ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը՝ ժամը 23.00-ին, Մարտին Բ.-ն ներկայացել է բաժին և հայտնել, որ հունիսի 10-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մ. Մկրտչյան փողոցում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արսեն Մ.-ին:
Կատարվում է հետաքննություն: