Կինը, հյուրընկալվելով ծանոթի բնակարանում, գողացել է նրա հեռախոսը
Հունիսի 10-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող սրճարանից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ալվարդ Ս.-ին: Պարզվել է, որ նա հունիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալվելով Ն. Տիգրանյան փողոցի 6 շենքի մի բնակարանում՝ գողացել է 1989 թ. ծնված Ասատուր Ա.-ի 90.000 դրամ արժողության բջջային հեռախոսը: Հեռախոսն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:
Կինը, հյուրընկալվելով ծանոթի բնակարանում, գողացել է նրա հեռախոսը
Հունիսի 10-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող սրճարանից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ալվարդ Ս.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալվելով Ն. Տիգրանյան փողոցի 6 շենքի մի բնակարանում՝ գողացել է 1989 թ. ծնված Ասատուր Ա.-ի 90.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Հեռախոսն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: