Փոխվարչապետն օդերևույթաբան չէ, իսկ Սերժ Սարգսյա՞նը
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդունել է, որ մեր երկրում իրոք խնդիրներ կան՝ արտագաղթ, աղքատություն և այլն։ Սակայն, կոնկրետ, օրինակ, սփյուռքահայ գործարարների պարագայում չի կարծում, որ նրանք բիզնեսները փակում և Հայաստանից փախնում են «փայ մտնելու» պատճառով։
–Վստա՞հ եք, որ բոլոր սփյուռքահայերի բիզնեսներում փորձել են «փայ մտնել», և բոլորը փախել են: Ես, օրինակ, սփյուռքահայ գործարարներ գիտեմ, ովքեր ընտանեկան վեճ, խնդիրներ են ունեցել, բայց ասել են, թե ՀՀ կառավարությունն է իրենց մոտ խնդիրներ առաջացնում։ Հիմա ընտանեկան խնդիրը պե՞տք է նույնականացնել ՀՀ կառավարության հետ,–հայտարարել է Վ. Գաբրիելյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ Սերժ Սարգսյանի հայտարարած գաղջ մթնոլորտն այս Կառավարության օրոք փոխվե՞լ է,Վ. Գաբրիելյանը պատասխանել է, որ իր համար դժվար է գնահատել մթնոլորտը, քանի որ ինքն օդերևութաբան չէ։
Փոխվարչապետն օդերևույթաբան չէ, իսկ Սերժ Սարգսյա՞նը
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխման նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդունել է, որ մեր երկրում իրոք խնդիրներ կան՝ արտագաղթ, աղքատություն և այլն։ Սակայն, կոնկրետ, օրինակ, սփյուռքահայ գործարարների պարագայում չի կարծում, որ նրանք բիզնեսները փակում և Հայաստանից փախնում են «փայ մտնելու» պատճառով։
–Վստա՞հ եք, որ բոլոր սփյուռքահայերի բիզնեսներում փորձել են «փայ մտնել», և բոլորը փախել են: Ես, օրինակ, սփյուռքահայ գործարարներ գիտեմ, ովքեր ընտանեկան վեճ, խնդիրներ են ունեցել, բայց ասել են, թե ՀՀ կառավարությունն է իրենց մոտ խնդիրներ առաջացնում։ Հիմա ընտանեկան խնդիրը պե՞տք է նույնականացնել ՀՀ կառավարության հետ,–հայտարարել է Վ. Գաբրիելյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ Սերժ Սարգսյանի հայտարարած գաղջ մթնոլորտն այս Կառավարության օրոք փոխվե՞լ է, Վ. Գաբրիելյանը պատասխանել է, որ իր համար դժվար է գնահատել մթնոլորտը, քանի որ ինքն օդերևութաբան չէ։
7or.am