Աշխարհ

11.06.2015 13:03


ՖԻՖԱ–ն հերքել է ՌԴ 2018–ի ԱԱ–ն Քաթար տեղափոխելու մասին տեղեկատվությունը

ՖԻՖԱ–ն հերքել է ՌԴ 2018–ի ԱԱ–ն Քաթար տեղափոխելու մասին տեղեկատվությունը

ՖԻՖԱ–ն հերքել է ԶԼՄ–ում հայտնված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ կազմակերպությունը քննարկում է ՌԴ–ում 2018–ին կայանալիք Աշխարհի առաջնությունը Քաթար տեղափոխելու տարբերակը։

Իսպանական «AS» պարբերականը նախօրեին հայտնել էր, որ ՖԻՖԱ–ն գաղտնի խնդրել է Քաթարի իշխանություններին գոնե 8 մարզադաշտ կառուցել մինչև 2018թ. ամառ՝ պատրաստ լինելու ընդունելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանի փոխարեն։

Աղբյուրը նաև նշել է, որ ՌԴ–ից ԱԱ–ն անցկացնելու իրավունքը խլելու հիմնական պատճառն Ուկրաինայի հետ հակամարտությունն է։

«Այդ տեղեկատվությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը»,– ՖԻՖԱ–ի մամլո ծառայության հաղորդագրությունն է մեջբերում «Գազետա»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը