ՔԿ–ն առայժմ հրաժարվում է հրապարակել «Սդղի գյոլ»–ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվածների անունները
ՀՀ քննչական կոմիտեն առայժմ չի հրապարակում «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված երկու անձանց անունները։ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «7օր»–ին հայտնել է, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն, և մեղադրանքները կառաջադրվեն օրենքով սահմանված ժամկետի լրանալուց հետո։
–Կատարվում են մի շարք այլ քննչական գործողություններ, այդ թվում՝ մասնակից անձանց շրջանակը լիարժեք պարզելու ուղղությամբ, և քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակվել չեն կարող։ Ի լրումն՝ մենք լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք,–մեր հարցին ի պատասխան՝ ասել է Ս. Տռուզյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի, Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ կիրառված բռնի գործողությունների հետևանքով Հարություն Զաքարյանին պատճառվել է ծանր, իսկ եղբորը՝ Մուշեղ Զաքարյանին, միջին ծանրության մարմնական վնաս։
ՔԿ–ն տեղեկացրել էր, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրած անձանց ինքնությունը։
ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից Մ. Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ հունիսի 9-ին ձերբակալվել է երկու անձ։

7or.am