Հարուցվել է քր.գործ ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ժամկետային զինծառայող Էդգար Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ։
11.06.2015թ.՝ ժամը 01:33-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին