Քաղաքական

11.06.2015 12:05


2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունն ընդունվել է 66 կողմ ձայնով

2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունն ընդունվել է 66 կողմ ձայնով

Այսօր ԱԺ քառօրյայի վերջին նիստում քվեարկության է դրվել 2014թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։

Այն ընդունվել է 66 կողմ, 17 դեմ և 15 ձեռնպահ ձայներով։

Նախօրեին ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը հայտարարել էին, որ քվեարկելու են ձեռնպահ, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը՝ դեմ, ՀՀԿ–ն՝ կողմ։ «Ժառանգություն»–ը կարծիք չէր հայտնել, բայց այսօր քվեարկել է դեմ։

Քվեարկությունից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Կառավարությանը, սակայն դահլիճից ընդամենը մեկ–երկու ծափ է հնչել։

Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը