Աշխարհ

11.06.2015 11:45


Շվեյցարական ոստիկանությունը վերցրել է ՌԴ–2018 ԱԱ–ի վերաբերյալ համակարգչային տվյալները

Շվեյցարական ոստիկանությունը վերցրել է ՌԴ–2018 ԱԱ–ի վերաբերյալ համակարգչային տվյալները

Շվեյցարական ոստիկանությունը վերցրել է ՖԻՖԱ–ի՝ ՌԴ–ում 2018թ. և Քաթարում 2022թ. անցկացվելիք Աշխարհի առաջնությունների վերաբերյալ համակարգչային տվյալները։

«Բի Բի Սի»–ի տեղեկացմամբ՝ վերցվել են կազմակերպության Ցյուրիխի շտաբ–բնակարանի, ՖԻՖԱ–ի նախկին նախագահ Յոզեֆ Բլաթթերի, կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և ֆինանսական բաժնի ղեկավար Մարկուս Քաթթների գրասենյակների թվային կրիչների տվյալները։

Հիշեցնենք՝ մայիսի 27–ին Ցյուրիխում կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին։ Հունիսի 2–ին էլ ՖԻՖԱ–ի ղեկավարն ազատեց զբաղեցրած պաշտոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը