ՆԱՍԱ–ն «կորսված» գալակտիկա է հայտնաբերել (լուսանկար)
Ուշագրավ բացահայտում են արել ամերիկացի գիտնականները: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, մասնագետներին հաջողվել է հայտնաբերել «կորսված» հազվադեպ գալակտիկա, որը միլիոնավոր լուսային տարիների հեռավորության վրա է գտնվում այլ տիեզերային օբյեկտներից:
«ՆԱՍԱ»-ի տեղեկություններով՝ նրա պատկերը Երկիր է փոխանցել «Հաբլ» տիեզերական աստղադիտակը: «NGC 6503» միայնակ գալակտիկան գտնվում գալակտիկաներից և աստղերից մեկուսացած տարածության մեջ և աստղագիտության մեջ կոչվում է «վոյդ»:
«Սուպերվոյդը», որում հայտնվել է «NGC 6503»-ը, գտնվում է Վիշապի համաստեղությունում՝ Երկիր մոլորակից 18 մլն լուսային տարվա հեռավորությամբ։
Նշվում է, որ «NGC 6503»-ը մոտ 3 անգամ ավելի փոքր է, քան Ծիր կաթինը, և նրա չափերը չեն գերազանցում 30 հազար լուսային տարին։
«ՆԱՍԱ»–ի հրապարակած նկարում «NGC 6503»-ի ներսում հստակ երևում են վառ կարմիր գույնի հսկայական գազային ամպեր, երկնագույն աստղեր և տիեզերական փոշու մուգ շագանակագույն գծեր: Գիտնականները պնդում են, որ միայնակ գալակտիկաները բավականին հազվադեպ երևույթներ են, քանի որ գալակտիկաների մեծամասնությունը հավաքված է խմբերով կամ կլաստերներով:
«Հարևան գալակտիկան հիմնականում գտնվում է մյուս գալակտիկաներից բավական մոտ հեռավորության վրա», -նշվում է ՆԱՍԱ-ի զեկույցում:

7or.am