Բաքվում ԵՄ գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել
Ադրբեջանում այսօր երիտասարդների մի խումբ, որոնք ներկայացնում են տարբեր հասարակական կազմակերպություններ, բողոքի ակցիա են իրականացրել Բաքվում Եվրամիության գրասենյակի մոտ:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպիչները նշել են՝ իրենք բողոքում են Ադրբեջանի հանդեպ ԵՄ-ի վարած քաղաքականության դեմ:
Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել հրաժարվել երկակի ստանդարտների կիրառումից: Ցուցարարները պաստառներ են պարզել «Ամո՛թ Եվրամիությանը», «Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանից», «Քաղաքացիական հասարակությունը «ո՛չ»է ասում երկակի ստանդարտներին», «Սպորտը մի՛ քաղաքականացրեք» կարգախոսներով:
Բաքվում ԵՄ գրասենյակի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել
Ադրբեջանում այսօր երիտասարդների մի խումբ, որոնք ներկայացնում են տարբեր հասարակական կազմակերպություններ, բողոքի ակցիա են իրականացրել Բաքվում Եվրամիության գրասենյակի մոտ:
«ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը հայտնում է, որ «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպիչները նշել են՝ իրենք բողոքում են Ադրբեջանի հանդեպ ԵՄ-ի վարած քաղաքականության դեմ:
Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել հրաժարվել երկակի ստանդարտների կիրառումից:
Ցուցարարները պաստառներ են պարզել «Ամո՛թ Եվրամիությանը», «Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանից», «Քաղաքացիական հասարակությունը «ո՛չ» է ասում երկակի ստանդարտներին», «Սպորտը մի՛ քաղաքականացրեք» կարգախոսներով:
Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։