Լրահոս

11.06.2015 10:24


Վարորդը բռունցքով հարվածել է աչքին

Վարորդը բռունցքով հարվածել է աչքին

Հունիսի 9-ին՝ ժամը 18.00-ին, 1966 թ. ծնված Անդրանիկ Ք.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Փափազյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը բռունցքով հարվածել է իր աչքին և պատճառել վնասվածք:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1979 թ. ծնված Արթուր Ք.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը