Աշխարհ

11.06.2015 10:05


Վատիկանը՝ Պուտինի և պապի հանդիպման մասին. «Պետք է երկխոսություն վարել, այլ ոչ թե թշնամու կերպար ստեղծել»

Վատիկանը՝ Պուտինի և պապի հանդիպման մասին. «Պետք է երկխոսություն վարել, այլ ոչ թե թշնամու կերպար ստեղծել»

ՌԴ–ում Վատիկանի դեսպանատանը մեկնաբանել են ՌԴ առաջնորդ Վլ. Պուտինի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ ՌԴ–ում Վատիկանի դեսպանատան՝ մշակույթի գծով խորհրդական Ջովաննա Պարրավիչինիին հղումով։

«Դա կարևոր ազդանշան էր պապի կողմից այն մասին, որ պետք է մշտապես երկխոսություն վարել, այլ ոչ թե թշնամու կերպար ստեղծել, և չբարդացնել իրավիճակը մեր նախապաշարմունքներով ու դատողություններով»,–ասել է Պարրավիչինին։

Նրա խոսքերով՝ Ֆրանցիսկոսի հանդիպումը ՌԴ առաջնորդի հետ ապացուցել է հետևյալ մոտեցման անհրաժեշտությունը՝ «դռները բացել համերաշխության ու վստահության համար, այլ ոչ թե կասկածների»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը