Լրահոս

10.06.2015 22:32


Տանզանիայից ժամանած ուղևորի մոտ հայտնաբերվել է մալարիա

Տանզանիայից ժամանած ուղևորի մոտ հայտնաբերվել է մալարիա

Այսօր, ժամը 14.00-ին Աէրոֆլոտ - ռուսաստանյան ավիաընկերության օդանավով Տանզանիա-Մոսկվա-Երևան չվերթով աշխատանքային այցով Երևան է ժամանել Ֆինլանդիայի 60-ամյա քաղաքացի։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղևորի մոտ հայտնաբերվել է բարձր` 39.2 աստիջան ջերմություն, ընդհանուր թուլություն և տենդի նախանշաններ։ Որպես մալարիայով կասկածելի հիվանդ բժիշկ-համաճարակաբանները կազմակերպել են նրա հոսպիտալացումը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է արևադարձային մալարիա։ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ժամը 21.30-ի դրությամբ հիվանդի վիճակը գնահատել է միջին ծանրության։ Ջերմությունը 39.5 աստիճան` ինչը բնորոշ է արևադարձային մալարիային։ Հիվանդն ապահովվել է անհրաժեշտ դեղերով, ստանում է չափորոշիչներով սահմանված բուժում։

Հիվանդի հոսպիտալացման և բուժման աշխատանքներն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողությամբ։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը