ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթնամթերք արտադրող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացված են նաև կաթի փոշու արտադրության գործում: Հանդիպմանը քննարկվել են ոլորտիընթացիկ խնդիրները:
«Այսօր մեր հանրապետությունում անհրաժեշտ է խթանել տեղական կաթի փոշու արտադրությունը:Կաթի փոշի արտադրող ձեռնարկություններում առկա են կարողություններ ու հզորություններ արտադրության ծավալների ավելացման համար, ինչը կնպաստի նաև կաթի սեզոնայնության գործոնի մեղմացմանը»,– իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի համոզմամբ դա կնպաստի կաթի և կաթնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ինչը կարևոր է հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով դրանց հնարավոր է տալ լուծումներ:
Նախարարը նաև հորդորել է դիվերսիֆիկացնել արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵՏՄ շուկայում։
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթնամթերք արտադրող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացված են նաև կաթի փոշու արտադրության գործում: Հանդիպմանը քննարկվել են ոլորտիընթացիկ խնդիրները:
«Այսօր մեր հանրապետությունում անհրաժեշտ է խթանել տեղական կաթի փոշու արտադրությունը: Կաթի փոշի արտադրող ձեռնարկություններում առկա են կարողություններ ու հզորություններ արտադրության ծավալների ավելացման համար, ինչը կնպաստի նաև կաթի սեզոնայնության գործոնի մեղմացմանը»,– իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի համոզմամբ դա կնպաստի կաթի և կաթնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ինչը կարևոր է հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով դրանց հնարավոր է տալ լուծումներ:
Նախարարը նաև հորդորել է դիվերսիֆիկացնել արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ ԵՏՄ շուկայում։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին