Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն արձանագրում է, որ ռեժիմն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ հերթական անգամ կատարում է օտարի կամքը, և նրա հետ ձեռք ձեռքի տված՝ ևս մեկ չափաբաժնով ձգում է մեր ժողովրդի պարանոցին հագցված կեղեքման պնդօղակը:
Երկրում առաջացած արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակում ցանկացած կեղեքիչ քայլ կարող է ինքնաբուխ և անկառավարելի ընդվզման առիթ դառնալ:
Ռեժիմը, այս ամենը հասկանալով հանդերձ, կրակի հետ է խաղում, որովհետև երկիրը քայքայման եզրին հասցնելուց հետո անգամ չի ցանկանում զսպել նույն ծավալներով ու տեմպերով թալանելու իր ախորժակը:
Ստեղծված իրավիճակը նկատի առնելով՝ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը մեր ժողովրդին կոչ է անում նախապես պատրաստ լինել սոցիալական այս պայքարը քաղաքական հունով զարգացնելու և կազմակերպված անհնազանդության գործողություններով իր կամքը թելադրելու հեռանկարին:
Հիմնադիր խորհրդարան. «Ռեժիմը կրակի հետ է խաղում»

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն