Աշխարհ

10.06.2015 21:25


Մեքսիկայում քաղաքապետի ընտրություններում հաղթել է մեռած թեկնածուն (լուսանկարներ)

Մեքսիկայում քաղաքապետի ընտրություններում հաղթել է մեռած թեկնածուն (լուսանկարներ)

Արտառոց դեպք է գրանցվել Մեքսիկայում: Ինչպես տեղեկացնում է «Univision»-ը, Միչոական նահանգի Յուրեքուարո քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է թեկնածուն, ում ընտրություններից մի քանի շաբաթ առաջ՝ մայիսի կեսերին, սպանել էին նախընտրական հանրահավաքի ժամանակ:

Էնրիկե Էրնանդեսի օգտին է քվեարկել քաղաքացիների 37 տոկոսը: Նշվում է, որ հանգուցյալը զգալիորեն առաջ է անցել այլ թեկնածուներից:

Ուշագրավ է, որ քաղաքացիները քվեարկել էին համաձայն օրենքի, քանի որ Էրնանդեսի ազգանունը չի հանվել քվեաթերթիկից:

Երկրորդ տեղը զբաղեցրել է իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցության ներկայացուցիչը, ում, սակայն, չի հաջողվել ստանձնել քաղաքապետի պաշտոնը, քանի որ Էրնանդեսին առաջադրած «Մորենա» կուսակցությունը հանգուցյալին փոխարինող այլ թեկնածու է առաջարկել, ով և զբաղեցրել է քաղաքապետի աթոռը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը