Լրահոս

10.06.2015 15:29


Փորձաքննությամբ 49 վերելակ ստացել է բացասական եզրակացություն

Փորձաքննությամբ 49 վերելակ ստացել է բացասական եզրակացություն

ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ փորձաքննության է ենթարկվել Երևանում գրանցված 4 341 բնակելի շենքերի վերելակներից 1 250-ը։ 500 վերելակի փորձաքննությունը դեռ չի ավարտվել։

Լ. Հովհաննիսյանը նշել է, որ փորձաքննությամբ 49 վերելակ ստացել է բացասական եզրակացություն։

Ինչ վերաբերում է սեփական տներին, ապա դրանցում վերելակներն այնքան էլ շատ չեն: Իսկ վերջին դժբախտ դեպքի առնչությամբ, երբ մահացավ 5 տարեկան երեխան, ՏԿԱԻՆ–ի ներկայացուցչի խոսքերով՝ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները պետք է տան ծնողները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը