Արտաքին կողմնորոշումներ ունեցող կուսակցությունները դատարանում պետք է պարզաբանումներ տան
Բոլորին է հայտնի «օրենքի տառը և օրենքի ոգին» արտահայտությունը, բայց կարծես թե ոչ բոլորն են հասկանում այդ արտահայտության իմաստը: Այդ անհասկացողության մի տարածված օրինակ բերեմ կուսակցությունների մասին օրենքից:
ՀՀ օրենքը կուսակցությունների մասին, հոդված 25. Կետ 3. «Նվիրատվություններ չի թույլատրվում`օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է. »:
Հասկանալի է, որ կուսակցություններին, ի տարբերության կառավարությանը, ԱԺ-ին, անգամ ՊՆ-ին և Ոստականությանը արգելվում է ստանալ օտարերկրյա նվիրատվություններ: Դա ըստ «օրենքի տառի», իսկ ըստ «օրենքի ոգու»`կուսակցությունները, որոնք ըստ սահմանադրության հանդիսանում են պետական կառավարման համակարգ ձևավորող հիմնական և սկզբնական կառույցները, պետք է ելնեն ազգային շահերից (թե ինչպես են դա հասկանում, արդեն կուսակցությունների որոշեքին է, որը ներկայացնում են հանրությանը ընտրությունների ժամանակ): Այսինքն այն կուսակցությունները, որոնք հայտարարում են, որ ունեն այս կամ այն արտաքին կողմնորոշումը, ոչ միայն խախտում են օրենքի ոգին, այլև որոշակի իրավիճակներում կարող են դառնալ պետական հանցագործներ, կամ անգամ մեղադրվել պետական դավաճանության մեջ: Այլ բան է, որ այս կամ այն կուսակցությունը, ելնելով Հայաստանի հանրապետության շահից` ըստ իրենց համոզմունքների, սերտացնեն իրենց համագործակցությունը այս կամ այն երկրի հետ, մտնեն այս կամ այն միջպետական այլանսների, համաձայնագրերի և պակտերի մեջ: Դա չի նշանակում՝ իրենք ունեն արտաքին կողմնորոշումներ, այլ նշանակում է, որ Հայաստանի շահերից ելնելով վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն: Այսպիսով, որևէ տիպի հայտարարություն, որտեղ ասվում է, որ կուսակցությունը ունի ռուսական, արևմտյան, իրանական, թուրքական, ադրբեջանական կամ մեկ այլ արտաքին կողմնորոշում, ըստ օրենքի պետք է լուծարվի, իսկ այդ հայտարարություններ անողները պետք է դատարանում պարզաբանումներ տան:
Արտաքին կողմնորոշումներ ունեցող կուսակցությունները դատարանում պետք է պարզաբանումներ տան
Բոլորին է հայտնի «օրենքի տառը և օրենքի ոգին» արտահայտությունը, բայց կարծես թե ոչ բոլորն են հասկանում այդ արտահայտության իմաստը: Այդ անհասկացողության մի տարածված օրինակ բերեմ կուսակցությունների մասին օրենքից:
ՀՀ օրենքը կուսակցությունների մասին, հոդված 25. Կետ 3. «Նվիրատվություններ չի թույլատրվում`օտարերկրյա պետություններից, օտարերկրյա քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանցից, եթե օտարերկրյա մասնակցի բաժնետոմսերը, փայը, բաժնեմասը տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 30 տոկոսից ավելի է. »:
Հասկանալի է, որ կուսակցություններին, ի տարբերության կառավարությանը, ԱԺ-ին, անգամ ՊՆ-ին և Ոստականությանը արգելվում է ստանալ օտարերկրյա նվիրատվություններ: Դա ըստ «օրենքի տառի», իսկ ըստ «օրենքի ոգու»`կուսակցությունները, որոնք ըստ սահմանադրության հանդիսանում են պետական կառավարման համակարգ ձևավորող հիմնական և սկզբնական կառույցները, պետք է ելնեն ազգային շահերից (թե ինչպես են դա հասկանում, արդեն կուսակցությունների որոշեքին է, որը ներկայացնում են հանրությանը ընտրությունների ժամանակ): Այսինքն այն կուսակցությունները, որոնք հայտարարում են, որ ունեն այս կամ այն արտաքին կողմնորոշումը, ոչ միայն խախտում են օրենքի ոգին, այլև որոշակի իրավիճակներում կարող են դառնալ պետական հանցագործներ, կամ անգամ մեղադրվել պետական դավաճանության մեջ: Այլ բան է, որ այս կամ այն կուսակցությունը, ելնելով Հայաստանի հանրապետության շահից` ըստ իրենց համոզմունքների, սերտացնեն իրենց համագործակցությունը այս կամ այն երկրի հետ, մտնեն այս կամ այն միջպետական այլանսների, համաձայնագրերի և պակտերի մեջ: Դա չի նշանակում՝ իրենք ունեն արտաքին կողմնորոշումներ, այլ նշանակում է, որ Հայաստանի շահերից ելնելով վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն:
Այսպիսով, որևէ տիպի հայտարարություն, որտեղ ասվում է, որ կուսակցությունը ունի ռուսական, արևմտյան, իրանական, թուրքական, ադրբեջանական կամ մեկ այլ արտաքին կողմնորոշում, ըստ օրենքի պետք է լուծարվի, իսկ այդ հայտարարություններ անողները պետք է դատարանում պարզաբանումներ տան:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից