Աղբամանից հանած տոմսով շոտլանդուհին 1 մլն ֆունտ է շահել (լուսանկար)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Շոտլանդիայում: Տարեց զույգը, որը քիչ էր մնում՝ աղբաման նետեր իր վիճակախաղի տոմսը, 1 մլն ֆունտ է շահել: «The Daily Mirror»-ի տեղեկացմամբ՝ 71-ամյա Ջորդի Ռոդիկն աղբարկղն է նետել վիճակախաղի տոմսն այն բանից հետո, երբ հիմնական վիճակահանության ժամանակ տոմսը չի շահել: Սակայն տղամարդու կինը՝ 63-ամյա Բեթին, աղբամանից հանել է տոմսը, և պարզել, որ այն շահել է լրացուցիչ «Millionaire Maker» վիճակահանությունում, և շահույթի գումարը կազմում է 1 մլն ֆունտ:
Լրագրողների հետ զրույցում կինը խոստովանել է, որ չի հասկանում՝ ինչն է իրեն դրդել աղբամանից հանել տոմսը:
Աղբյուրի փոխանցմամբ` շահած գումարով զույգը պատրաստվում է Լոհգիլպհեդեում առանձնատուն գնել, ինչպես նաև 6 երեխաներից ամեն մեկին 25 հազ ֆունտ նվիրել: Բացի այդ, Ռոդիկը ճամփորդության ուղեգիր է ամրագրել իր 85-ամյա զոքանչի համար:
«Նրանք այնքան շատ բան են արել թե՛ տեղական համայնքի, թե՛ սեփական ընտանիքի համար, և նրանք իսկապես արժանի են դրան: Ես գիտեմ, որ նրանք չեն փոխվի», - լրագրողի հետ զրույցում ասել է զույգի ավագ թոռնիկը՝ 21-ամյա Սթեյսի Ռոդիկը։

7or.am