Լրահոս

10.06.2015 13:37


Հունիսի 15-ին՝ ԱԺ արտահերթ նստաշրջան

Հունիսի 15-ին՝ ԱԺ արտահերթ նստաշրջան

ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2015թ. հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված են ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային, ՀՀ ընտանեկան օրենսգրքերում, մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, միջազգային պայմանագրերի վավերացումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը