Տաջիկստանում կայծակը երեք քրոջ մահվան պատճառ է դարձել
Տաջիկստանի մայրաքաղաքից քիչ հեռու կայծակը մահացու հարված է հասցրել երեք երիտասարդ աղջկա՝ հարազատ քույրերի։
«28-ամյա Նիգինա և 17-ամյա Մարհաբո Սաիդովնաները մահացել են տեղում, իսկ նրանց 23-ամյա քույրը՝ Մավլյուդան, հիվանդանոցում»,–«Գազետա»–ի փոխանցմամբ՝ ասվում է երկրի Արտակարգ իրավիճակների կոմիտեի (ԱԻԿ) տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ռուդաքիի շրջանում՝ Դուշանբեից 10 կմ հարավ։
ԱԻԿ տվյալներով՝ Տաջիկստանում տարեկան 4–5 մարդ է մահանում կայծակի հարվածից։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ սովորաբար, ամպրոպաբեր ամպերը բավական բարձր հեռավորությամբ են անցնում շրջակա լեռների շնորհիվ, իսկ կայծակները հազվադեպ են հասնում երկիր։

7or.am