Քաղաքական

10.06.2015 13:08


«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծն ընդունվեց

«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծն ընդունվեց

Այսօր ՀՀ ԱԺ քառօրյայում ընդունվել է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՅԴ–ի նախաձեռնած օրինագիծը:

Կողմ է քվեարկել 74, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 20 պատգամավոր։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենք քվեարկելու են ձեռնպահ, քանի որ այս փոփոխությունները որոշակի առաջընթաց են ապահովում։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ այս օրենսդրական փոփոխությունների քվեարկությունը պետք է հետաձգել, այլապես իրենք դեմ կքվեարկեն:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հավելել է, որ եթե «Հանրաքվեի մասին» օրենքի այս փոփոխություններն ընդունվեն, ապա դա կլինի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ևս մեկ քայլ:

Այս ամենից հետո միմյանց վրա սկսել են բղավել Հեղինե Բիշարյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, ինչին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքել է.

–Դադարեցրե՛ք պատերազմը: Սովորաբար, ընդդիմությունն ու իշխանությունն են կռվում։ Սա առաջին դեպքն է, երբ ընդդիմությունն ընդդիմության հետ է կռվում: Մե՛զ հետ կռվեք. իրար հետ գործ չունեք։

Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը