Աշխարհ

10.06.2015 19:55


Գիշերօթիկ դպրոցի տարածքում՝ թեյի տուփի մեջ, հնագույն գանձեր են գտել (տեսանյութ)

Գիշերօթիկ դպրոցի տարածքում՝ թեյի տուփի մեջ, հնագույն գանձեր են գտել (տեսանյութ)

Թաթարստանի գիշերօթիկ դպրոցի տարածքում ջերմոց կառուցող բանվորները հնագույն գանձեր են գտել։ 25 արծաթադրամներն ու 5 զարդերը դրված են եղել թեյի սովորական տուփի մեջ։ Դրանց տարիքը թվագրվում է գրեթ 300 տարի։ Ամենահին արծաթադրամը ձուլվել է 1741թ., ամենանորը՝ 1915թ.։

Հետաքրքրական է, որ թեյի տուփը, որի մեջ գտնվել է գանձը, հիանալի է պահպանվել. արծաթադրամները նունիսկ չեն քայքայվել։

Այն վայրում, որտեղ հայտաբերվել է գանձը, նախկինում խնձորենիների այգի և մեղվանոց է եղել։

Կույր և թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոցը կառուցվել է 1968թ.` կալանավորների կողմից։ Նախկին տնօրենը պատմել է, որ դրանից մի քանի տարի անց մի անծանոթ տղամարդու է տեսել դպրոցի տարածքում։ Նա ասել է, թե կարոտն է իրեն բերել այդտեղ. գիշերօթիկն ինքն է կառուցել։ Իսկ առավոտյան աշխատակիցները հայտաբերել են, որ պատի վրայից երկու աղյուս է պակասում։ Թե ինչ է թաքցված եղել այդ աղյուսների հետևում, և թե որքանով դա կապ ունի հայտնաբերված այս գանձի հետ, կպարզի ոստիկանությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը