Կարծիք

10.06.2015 11:04


Գրիգոր Մինասյանի արձագանքը «Հրապարակ»–ին

Գրիգոր Մինասյանի արձագանքը «Հրապարակ»–ին

«AM» իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի մերժմանը՝ պատշանելու վերջինին Սեյրան Օհանյանի տիկնոջ դատական հետապնդումից։

«Մենք հարգում ենք մեր վստահորդների շահերը և ցանկությունները:

Բարեկամների ու չարակամների որևէ ազդեցություն չի կարող մեզ ստիպել հրաժարվել մեր սկզբունքներից, առավել ևս` մեր հաճախորդների հանդեպ բարոյական և իրավական պարտավորություններից:

«Հրապարակ» օրաթերթը ցանկացած պահի կարող է դարձյալ օգտվել մեր պաշտպանությունից, ինչպես և ցանկացած կառույց ու անհատ, ով պատրաստ է իր իրավունքն օրենքով պաշտպանել մինչև վերջ»,–գրել է Գ.Մինասյանը։

Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը