Լրահոս

06.11.2009 10:06


Արտոնյալ վարկեր բռնադատված քաղաքացիներին

2009 թվականի տասն ամիսների ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով  բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացու տրամադրվել են 135, 661, 770 ՀՀ դրամի բյուջետային վարկեր: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով:

Նշված բյուջետային վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով և տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկի մարումը վարկի տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո մարելու, իսկ տոկոսները' 2 տարի հետո մարելու պայմանով:

Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է սկսած 2001 թվականից: 31.10.2009թ. դրությամբ այս ծրագրի շրջանակում 216 քաղաքացու տրամադրվել է ընդամենը 847,598,870 դրամ գումարի չափով վարկ: 2009 թվականի պետական բյուջեում այս նպատակով նախատեսված է 200 մլն դրամ գումար:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը