Քաղաքական

10.06.2015 10:21


«Ո՛չ թալանին». «Սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները»

«Ո՛չ թալանին». «Սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները»

Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլ. էներգիայի սակագնի չափի մասին փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով, և համաժողովրդական ընդվզումից ընկրկած՝ սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները:
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, լավ հասկանալով վերոհիշյալ սուբյեկտների անընդունելի քայլերը, հայտարարում է, որ մենք մնում ենք մեր պահանջներում հաստատուն, և կոչ ենք անում ազգաբնակչությանը չտրվել խաբեություններին ու էլ ավելի մեծ թափով շարունակել պայքարը մինչև լիարժեք հաղթանակ՝ ոչ մի լումա ավելի, և վերանայել ներկա սակագինը իջեցման նպատակով:
Ու նորից ենք հիշեցնում՝ եթե կոնկրետ քայլեր չարվեն Սարգսյան Սերժի կողմից հոսանքի ապօրինի, հակասոցիալական թանկացումը կասեցնելու ուղղությամբ, ապա մենք, օգտվելով օրենքով մեզ տրված բոլոր իրավունքներից, կդիմենք կտրուկ քայլերի։
Իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը չի հանդուրժելու վատ աշխատող իշխանավորներին։
ՀՀ մարզերի հարգելի՛ բնակիչներ, կոչ ենք անում մինչև հունիսի 19-ը գալ Երևան, որպեսզի հունիսի 19-ին միասնական ուժով հասնենք մեր իրավունքի իրացմանը։
Բոլորիդ սպասում ենք Ազատության հրապարակում։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը