Քաղաքական

09.06.2015 17:52


Տիգրան Սարգսյանը հնարավոր է՝ ներկայանա դատարան

Տիգրան Սարգսյանը հնարավոր է՝ ներկայանա դատարան

Նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հնարավոր է՝ ներկայանա դատարան։ Նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը չի կարող բացառել։ Այս մասին հայտնում է «a1plus.am»–ը։
Իսկ ահա Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանն անձամբ է միջնորդելու, որ նախկին վարչապետը գա. հարցեր ունի նրան տալու։
Պատճառն այն է, որ նախկին վարչապետը դատի է տվել գործարար Փայլակ Հայրապետյանին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ 1 մլն դրամ բռնագանձելու համար։
«Վարչապետը վիրավորվել է նրանից, որ գաղտնի խորհրդակցություն է եղել ադամանդագործների հետ, որին մասնակցել է նաեւ Ներսես Երիցյանը։ Հարցազրույցի ժամանակ դեռ պետք է ճշտվի՝ արդյո՞ք Փայլակ Հայրապետյանն ասել է, որ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ադամանդագործների ժողովին։ Բայց ի պաշտոնե կարող էր մասնակցել, որովհետեւ վարչապետ էր»,- ասում է փաստաբան Գրիշա Բալասանյանը։

Բացի այդ, Տիգրան Սարգսյանը վիրավորվել է նաեւ «shamshyan.com» լրատվամիջոցում արված այն հայտարարությունից, որ Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա, ու պարզաբանի՝ 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել։

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը