Լրահոս

09.06.2015 17:13


HSBC-ն կկրճատի 25 հազ մարդ. հայաստանյան բանկը դեռ չի մեկնաբանում

HSBC-ն կկրճատի 25 հազ մարդ. հայաստանյան բանկը դեռ չի մեկնաբանում

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն առայժմ չի մեկնաբանում, թե արդյոք HSBC խմբում սպասվող կրճատումները վերաբերելու են նաև իրե՞ն, թե ոչ:

«ՍիվիլՆեթ»–ի հետ զրույցում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հաղորդակցության պատասխանատուն ասաց, որ իրենք ծանուցվել են HSBC խմբում սպասվելիք կրճատումների մասին, սակայն ներկայում տեղական մակարդակով հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալ չեն կարող։

Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ ծախսերի կրճատման նպատակով HSBC–ն ամբողջ աշխարհում նախատեսում է կրճատել 25 հազ աշխատատեղ կամ բանկի ընդհանուր աշխատակազմի մոտ 10 տոկոսը:

Կրճատումները կանդրադառնան ինչպես բանկային, այնպես էլ ներդրումային ստորաբաժանումների վրա: Բանկի ղեկավարությունը մտադիր է վաճառել Թուրքիայի և Բրազիլիայի՝ վնասով աշխատող մասնաճյուղերը:

«Մենք գիտակցում ենք, որ աշխարհը փոխվում է, և մենք նույնպես պետք է փոխվենք: Հենց այդ պատճառով պնդում ենք, որ իրականացվեն ռազմավարական այս քայլերը, որոնք պետք է վերակառուցեն մեր կազմակերպական գործունեությունը»,-ներդրողների և վերլուծաբանների հետ հանդիպմանը, BBC-ի հաղորդմամբ, նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստյուարտ Գուլիվերը:

Մանրամասները՝ «ՍիվիլՆեթ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը