Լրահոս

09.06.2015 14:58


ԼՂՀ ԳԹԿ ներկայացուցիչը դժգոհ է միասնական քննության արդյունքներից

ԼՂՀ  ԳԹԿ ներկայացուցիչը դժգոհ է միասնական քննության արդյունքներից

Այսօր Ստեփանակերտի հ. 11 դպրոցի և Գրիգոր Նարեկացի համալսարանի քննական կենտրոններում տեղի է ունեցել Ֆիզիկա առարկայի միասնական քննությունը, որին հայտագրված է 122 աշակերտ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով արդեն անցկացված քննությունների արդյունքներին՝ նշել է, որ, ընդհանուր, առմամբ արդյունքները գոհացուցիչ չեն, քանի որ մեծ է անբավարար գնահատական ստացած աշակերտների թիվը:

«Կենսաբանություն առարկայից հայտագրված 78 աշակերտից անբավարար գնահատական է ստացել 36-ը, իսկ մեկ դիմորդ՝ Մարտունու շրջանի Գիշի գյուղից, ստացել է 20 միավոր։ Աշխարհագրություն առարկայից հայտագրված 23 աշակերտից անբավարար գնահատական է ստացել 8-ը, իսկ ընդհանուր պատմությունից՝ 15, անբավարար՝ 3-ը»,-ասել է Մ. Հակոբյանը և հավելել, որ Հայոց լեզու և Գրականություն առարկաների քննությունների արդյունքները դեռևս հայտնի չեն։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը