Ավստրալուհին ծխախոտը հանգցրել է լրագրողի դեմքին (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ավստրալիայի Քվինսլեթ նահանգում: «fapnews.ru»- փոխանցմամբ՝ «9News» հեռուստաալիքի լրագրող Ալեք Բերնարը փորձել է հարցազրույց վերցնել մի կնոջից, ով այսօր առավոտյան ներկայացել էր Կալբուչեր քաղաքի դատարան, որպեսզի աջակցություն ցուցաբերի ընկերուհուն, ում մեղադրում են ընկերոջ սպանության մեջ:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 26-ամյա Ֆրիմեն Բրուքսի դին հայտնաբերվել է քաղաքի ավտոտեխսպասարկման սրահներից մեկում: Ուսումնասիրելով դեպքի մանրամասները՝ ոստիկանության աշխատողները եկել են այն եզրակացության, որ տղամարդուն դանակահարել է քաղաքի բնակչուհի Քենեդի Սթիվը: Դատական նիստի արդյունքում դատավորը որոշում է կայացրել կալանքի տակ պահել կասկածյալին մինչև հուլիսի 24-ը, ինչը նյարդայնացրել է Սթիվի ընկերուհուն: Կինը դուրս է եկել դատարանից և, ուշադրություն չդարձնելով երեխայի վրա, սկսել է ծխել։ Երբ լրագրողները փորձել են որևէ մեկնաբանություն ստանալ կասկածյալի ընկերուհուց, նա, երկար չմտածելով, ծխախոտը հանգցրել է Ալեք Բերնարի դեմքին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և հուլիսի վերջին 23-ամյա կինը կկանգնի դատարանի առջև:

7or.am