Լրահոս

05.11.2009 19:18


Շիրակ Թորոսյանն առաջարկել է չֆինանսավորել «Վրաստան» թերթը

Շիրակ Թորոսյանն առաջարկել է չֆինանսավորել «Վրաստան» թերթը

ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին առաջարկել է չֆինանսավորել Թբիլիսում տպագրվող «Վրաստան» հայալեզու թերթը։

-Վերջին տարիներին, երբ այդ թերթի խմբագիրը դարձավ Վրաստանի նախագահի խորհրդականը, «Վրաստանը» միակ հայատառ թերթն է աշխարհում, որ արդարացնում է վրաց իշխանությունների դատավճիռը Վահագն Չախալյանի նկատմամբ։ Միակ հայատառ թերթն է աշխարհում, որ արդարացնում է վրաց իշխանությունների հայտայաց քաղաքականությունը Ջավախքում,– իր առաջարկը հիմնավորել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը