Ընդունվել է պաշտոնատար անձի կողմից խոշտանգման համար պատասխանատվությունը խստացնող օրինագիծը
Այսօր ՀՀ ԱԺ քառօրյայում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը:
Կողմ է քվերակել 95, ձեռնպահ՝ 7 պատգամավոր։ Որևէ մեկը դեմ չի եղել։
Այս օրինագծով պաշտոնատար կամ ի պաշտոնե հանդես եկող անձի արարքի վտանգավորության աստիճանին համապատասխան՝ սահմանվում է առավել խիստ պատասխանատվություն: Նույնը վերաբերում է նաև պաշտոնատար կամ ի պաշտոնե հանդես եկող անձի դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն։
Օրինախախտներին սպառնում է 4–8 տարի ժամկետով ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

7or.am