Լրահոս

09.06.2015 13:11


Թունավորվել էին ոչ թե թթից, այլ թթի միջոցով

Թունավորվել էին ոչ թե թթից, այլ թթի միջոցով

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը և ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն անդրադարձել են թթից զանգվածային թունավորման վերջին դեպքին։

Նրանք ընդգծել են, որ ոչ թե թութն է թունավորված եղել, այլ այն աղիքային վարակի փոխանցման միջոց է հանդիսացել:

–Պարզվել է, որ թութը վաճառած անձի այգում անասնագոմ է եղել։ Թութը չի լվավցվել, փակ տարաներով բերվել է ու վաճառվել,–ասել է Ա.Վանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը