Սերժ Սարգսյանի փեսայի եղբայրն ուզում է պաշտպանել «Հրապարակին»
«Այսօր «Հրապարակ» օրաթերթի դատական պաշտպանությունը ստանձնել է «AM»իրավաբանական ընկերությունը: Ընկերության փաստաբանների թիմը կղեկավարի իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը: Փաստաբանական թիմում է ներառվել նաև տեղեկատվական իրավունքի ոլորտում մասնագիտացած «AM»-ի գլխավոր իրավախորհրդատու Վանիկ Մարգարյանը:
2015 թվականի մայիսի 5-ին և մայիսի 23-ին «Հրապարակ» օրաթերթում ու կայքում հրապարակվել են «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածները, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին: Մայիսի 23-ին վերջինիս փաստաբանը «Հրապարակ» օրաթերթին ներկայացրել է հերքման պահանջ և առաջարկել է մինչև մայիսի 30-ը հրապարակել պաշտպանության նախարարի կնոջ պատասխանը: Չսպասելով իրենց իսկ կողմից նշված ժամկետի լրանալուն` արդեն մայիսի 25-ին նախարարի կնոջ կողմից դատարան է ներկայացվել հայցադիմում ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի:
Հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ով ինքնաբացարկ է հայտնել: Դրանից հետո հայցադիմումը նույն օրը մակագրվել է նույն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, և հայցադիմումն արդեն մայիսի 29-ին ընդունվել է վարույթ:
Ներկայումս «AM» իրավաբանական ընկերության փաստաբանական թիմի կողմից նախապատրաստվում է հայցադիմումի պատասխան, որով «Հրապարակ» օրաթերթն ամբողջությամբ առարկելու է ներկայացված հայցի դեմ, քանի որ դրա համար առկա են ակնհայտ և անվիճելի իրավական հիմնավորումներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Հետևաբար, «Հրապարակ» օրաթերթի պատասխանը դատարան կներկայացվի մինչև հունիսի 12-ը, որից հետո լրատվամիջոցը և իր փաստաբանական թիմը կհրապարակեն իրենց բովանդակային առարկություններն ու արդարացիության իրավական հիմնավորումները»:
Այսօր այս հայտարարությունը տարածել էր «AM» իրավաբանական ընկերությունը։
Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Հրապարակ»-ը.
««Հրապարակ» օրաթերթը շնորհակալ է «АМ» իրավաբանական ընկերությանը, ով մեր խնդրանքով պատրաստակամություն հայտնեց աջակցել մեզ Սեյրան Օհանյանի կնոջ հետ դատական վեճում՝ հայտնելով մեզ, որ իրենք պատրաստ են պաշտպանել ազատ խոսքը և անկախ լրագրողներին։ Տարբեր փաստաբանական ընկերություններ այս տարիներին անշահախնդիր աջակցել են մեզ դատական պրոցեսներում, եւ դա է նպաստել, որ մենք, որպես կանոն, հաջողության ենք հասել։
Սակայն այս պահին շահարկումներից խուսափելու համար մենք որոշում ենք ինքնուրույն շարունակել մեր պաշտպանությունը և հրաժարվում ենք նույնիսկ լավագույն փաստաբանական թիմից։ Մեր գործն այնքան արդար է և միանշանակ, որ փաստաբանի անհրաժեշտությունը պարտադիր չպիտի լինի: Նորից շնորհակալություն բոլոր աջակիցներին»:
Խմբ. կողմից–«AM» իրավաբանական ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին։
Սերժ Սարգսյանի փեսայի եղբայրն ուզում է պաշտպանել «Հրապարակին»
«Այսօր «Հրապարակ» օրաթերթի դատական պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը: Ընկերության փաստաբանների թիմը կղեկավարի իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը: Փաստաբանական թիմում է ներառվել նաև տեղեկատվական իրավունքի ոլորտում մասնագիտացած «AM»-ի գլխավոր իրավախորհրդատու Վանիկ Մարգարյանը: