Քաղաքական

09.06.2015 11:51


Ե. Զախարյան. «Մինչև հուլիսի 15–ը նաիրիտցիների պարտքերը կփակվեն»

Ե. Զախարյան. «Մինչև հուլիսի 15–ը նաիրիտցիների պարտքերը կփակվեն»

Ինչպես ավելի վաղ գրել էինք, ժամը 11.00–ից ՀՀ կառավարության դիմաց բողոքի հերթական ցույցն են անում «Նաիրիտ» գործարանի կրճատված աշխատակիցները, որոնք մտադիր էին նստացույց սկսել աշխատավարձի պարտքի մարման մասին Կառավարությունից անբավարար պատասխան լսելուց հետո։

«7օր»–ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ցուցարարների մոտ է իջել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, և հայտնել, որ մինչև ս.թ. հուլիսի 15–ն աշխատավարձի պարտքերն ամբողջությամբ կմարվեն։

Այժմ ցուցարարներից կազմված աշխատանքային խումբը պատրաստվում է մտնել վարչապետի մոտ՝ գրավոր հավաստիացում ստանալու նշված տեղեկության վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը